Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր եմ ստացել լուսանկարում ներկայացված Տոյոտա LC 200 մակնիշի մեքենան

Tankarjeq meqena

Հարգելի՛ հայրենակիցներ

Օրերս ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր եմ ստացել լուսանկարում ներկայացված Տոյոտա LC 200 մակնիշի մեքենան՝ ծառայողական նպատակով օգտագործելու համար: Այն արդեն գտնվում է պետական հաշվեկշռում, և դրանից օգտվելու եմ ըստ անհրաժեշտության՝ մայրաքաղաքից դուրս աշխատանքային այցերի դեպքում, իսկ էլեկտրամոբիլը շարունակելու է ծառայել որպես հիմնական փոխադրամիջոց:

Երբ Աշոտը հայտնեց ինձ նվերի մասին, իհարկե, ցանկությունս էր, որ նա այդ մեքենայի ձեռքբերման համար նախատեսված միջոցներն ուղղեր մեր երկրում սոցիալական որևէ ծրագրի իրականացմանը: Սակայն քանի որ մեքենան արդեն գնել էր այդ նպատակով, բարեկամաբար որոշեցինք, որ ես ընդունեմ թանկարժեք նվերը՝ փոխանցելով պետությանը, իսկ նա իր մասնակցությունն ունենա բարեգործական որևէ այլ ծրագրի:

Նշեմ նաև, որ խուսափելու եմ թանկարժեք որևէ նվեր ընդունելուց. եթե որևէ մեկի մոտ նման ցանկություն կա, խնդրում եմ այդ միջոցներով բարեգործական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում՝ այդպիսի նվերները փոխանցելու եմ պետական հաշվեկշիռ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/539046050126106

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…