Ամենից խաղաղ տարիները ՀՀ-ում եղել են հենց իմ նախագահության տարիները․ Երկրորդ նախագահ

Ինձ համար ամենամեծ շոկը եղել են 2021թ. ընտրությունների արդյունքները, երբ պարտություն ու զոհեր բերած մարդը չպետք է վերընտրվեր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին TV5–ին գտված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես վստահ էի, որ սա բերելու է ավելի ծանր հետեւանքների, և բերեց՝ Արցախի ամբողջական կորստի, նաև ՀՀ որոշակի մասի օկուպացիայի։

Կարծում եմ՝ հանրության մոտ բավական լուրջ վերագնահատման պրոցես գնաց և հիմա մեր ժողովրդի մեծ մասն այլ կերպ է մտածում։ Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը տվել է լսելու համար հաճելի խոստումներ, ձախողել է բոլորն անխտիր։ Չի կարող մեր ժողովուրդը դա չտեսնել։

Իրենք հիմա կենտրոնացել են խաղաղության օրակարգի վրա, որովհետեւ ուրիշ ասելիք չկա։ Հիմա պետք է այդ թեզը ֆետիշացնեն, ասեն՝ մնացածը երկրորդական է, մենք միակ ուժն ենք, որ բերում է խաղաղություն։ Դա ասում է մի մարդ, որը բերել է ամենասարսափելի պատերազմը, որի ժամանակ ունեցել ենք ամենից շատ զոհերը։ Հիմա փորձում է այդ մարդը դառնալ խաղաղություն բերող մարդ։ ՀՀ–ում ամենից խաղաղ տարիները եղել են իմ նախագահության տարիները»,–ասաց նա։

Անդրադառնալով Արցախի խնդրին, երկրորդ նախագահն ասաց, որ պետք է իրատես լինել, ինչը նշանակում է, որ հիմա պետք է աշխատել միջազգային կառույցներում արցախցիների վերադարձի իրավունքը արձանագրելու ուղղությամբ։

«Եթե մենք մնում ենք այն իրավիճակում, որն այսօր կա ՀՀ–ում, իհարկե, որեւէ հույս, որ որեւէ ատյանում որեւէ հաջողության կարող ենք հասնել, չպետք է ունենանք։ Հայաստանը պետք է փոխվի։ Մենք որեւէ հաջողություն չենք կարող ունենալ, եթե որդեգրել ենք այս քաղաքականությունը»,– ընդգծեց նա։

Քոչարյանը նկատեց, որ արցախցիների վերադարձի հարցը որեւէ առնչություն չունի Բաքվի կողմից առաջ քաշվող ադբեջանցիների Հայաստան վերադարձի հետ. «Դա կապ ունի Ադրբեջանում ապրող հայերի վերադարձի հարցի հետ, իսկ Արցախի հարցը լրիվ այլ թեմա է։ Արցախը Խորհրդային տարիներին անգամ ունեցել է որոշակի կարգավիճակ։ Նման համեմատությունը կոռեկտ չէ»։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Խստագույնս դատապարտում ենք որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները. Ռուսաստանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմն անդրադարձել էեկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին։ «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն.…