Ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին․ Գալյան

Այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Համաներում դեռ չի ակնկալվում։ Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին է։

Կցանկանայի նշել, որ այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառմամբ պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը՝ կենտրոնանալով անհատականացման մոտեցման վրա։

Սա նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները և պրոբացիայի ծառայողները պետք է ավելի լավ աշխատեն, որպեսզի ավելի լավ և ճիշտ գնահատեն անձի դրսևորած վարքագիծը պատիժը կրման ընթացքում, նրա վերասոցիալականացման աստիճանը և պատրաստ լինելու աստիճանը վերադառնալ դեպի մեր հասարակություն։

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Հուսով եմ, որ այս պրակտիկան ևս կլինի շարունակական»,-նշել է նա։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…