ԱԱԾ-ի դիմաց «կատոկը» ընկել է բեռնատարի միջից, բախվել «Mercedes»-ին, վերջինս էլ՝ «Վիլիսին»

Katokel en

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության մոտ կայանված բեռնատարի վրայից, ասֆալտապատման համար օգտագործվող «կատոկը» դեռևս անհայտ հանգամանքներում ընկել է բեռնատարի միջից և առաջ շարժվելով՝ բախվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ «Mercedes»-ն էլ, առաջ ընթանալով, վնասել է ոստիկանական համարանիշներով Վիլիսը։ Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…