BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում

meqenan erevanyan lchum

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:50-ի սահմաններում, BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում:

Վթարի հետևանքով վարորդը, որը եղել է 15 տարեկան տղա, տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով պատրաստակամություն հայտնեց, որպեսզի վերամբարձ կռունկով և քարշակ մեքենայով օգնի, որ ջրասուզակն ու հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս բերեն լճից:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Հ.-ն:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…