Եգիպտոսը սպառնում է ներխուժել Լիբիա, եթե արևտմյան կառավարությունը հրադադարը չընդունի

Egiptos vs Libya

 Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ֊Սիսին Լիբիայի արևմուտքում իշխող «Ազգային համաձայնության կառավարությանը» (GNA) 48 ժամ է տվել երկրում հրադադարի հաստատումն ընդունելու և քաղաքական լուծման նպատակով բանակցությունների անցնելու համար:

Եգիպտոսի հայտարարած վերջնաժամկետը սպառվում է այսօր՝ հունիսի 8-ի, կեսգիշերին։ Եգիպտոսն այս պահին Լիբիայի հետ սահմանին ռազմական տեխնիկա է մոտեցրել, ու եթե արևտմյան կառավարությունը չընդունի հրադադարը, ապա պատրաստվում է ներխուժել երկիր ու կռվել ի օգուտ* գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA

*Խալիֆա Հաֆթարին աջակցում են Եգիպտոսը, Արաբական միացիալ էմիրությունները (ԱՄԷ) և, ոչ պաշտոնական տվյալներով, Ռուսաստանը։ Դրա հակառակորդ արևտմյան կառավարությանը 2019թ. վերջից աջակցում է Թուրքիան։

Եգիպտոսն առաջարկում է, որ հրադադար հաստատելուց հետո երկրից դուրս բերվեն օտարերկրյա ուժերը, երկրում ընտրվի ղեկավար խորհուրդ և կողմերն անցնեն լիբիական ճգնաժամին քաղաքական լուծում գտնելուն։ Այս առաջարկին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄԷ֊նՌուսաստանըԱՄՆ֊նՄԱԿ֊ը և միջազգային տարբեր կառույցներ։

Սոցցանցերում հրապարակվել են մի շարք տեսանյութեր եգիպտական զինտեխնիկայի շարժից, ինչպես նաև՝ երևում է, որ եգիպտա֊լիբիական սահմանին թռիչքներ են իրականացնում եգիպտական ավիացիոն միջոցներ։ Նշվում է, որ Եգիպտոսը սահմանին է կենտրոնացրել ամերիկյան արտադրության Abrams M1A2 տասնյակ տանկեր․

Միաժամանակ, այս պահին հակամարտող կողմերի միջև մարտերը շարունակվում են ու կարծես թե հրադադար հաստատելու միտում չկա։ Արևմտյան կառավարությանը վերջին շրջանում հաջողվել է գրավել Տրիպոլիից հարավ ու հարավ֊արևելք ընկած մի շարք բնակավայրեր, իսկ Խալիֆա Հաֆթարի ուժերը հետ են նահանջել դեպի արևելք։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Լիբիայում ՄԱԿ առաքելությունը հայտարարեց, որ Լիբիայում հակամարտող կողմերը համաձայնել են վերսկսել հրադադարի հաստատման համար բանակցությունները։


2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: «Լիբիայի ազգային բանակը» ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

 

razm.info

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…