Արթուր Ալեքսանյանին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ. ամո՛թ է. Գևորգ Ալեքսանյան

Mi xarneq

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մամուլում այսօր հրապարակված լուրին։

«Հասկանալի է, որ «Հրապարակ» օրաթերթը այլ կերպ չի կարող հրավիրել ընթերցողի ուշադրությունը, քան չեմպիոնի մասին բացահայտ սուտ հոդվածներ գրելն է, որը նաև ջանասիրաբար տարածում են մյուս լրատվամիջոցները։ Հայտնում եմ, որ հոդվածը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը ձեր էժան փիարի համար։ Արթուրը այս պահին մարզվում է և պատրաստվում է Օլիմպիական խաղերին։ Երկրի պատիվը բազմիցս բարձր պահած մարզիկին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ։ Ամո՛թ է», — ասված է հայտարարությունոմ։

 

 

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…