Կասկադյորական ավտովթար Արագածոտնի մարզում. 26-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով հայտնվել է երկաթե ջրախողովակի վրա. նա տեղափոխվել է հիվանդանոց.

Kaskadyor

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետև բախվել ոռոգման ջրի համար նախատեսված երկաթե ջրախողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է եկել ինքնուրույն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…