Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ-ի վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթը

Popoxutyunner

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթը: Այն ընդունվեց 80 կողմ եւ ոչ մի դեմ ու ձեռնպահ ձայներով։

Սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդիրները փորձում են կարգավորել 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ամրագրել դատավորների թափուր տեղերը, ինչպես նաեւ հստակեցնել, թե դատարանակազմական որ մարմինը պետք է առաջինը թեկնածու առաջադրի, որ այնպես չստացվի՝ մեկ մարմինը վերջնաարդյունքում դատարանում ունենա 4 անդամ, մյուսը՝ 2՝ այդպիսով խախտելով հավասարակշռությունը:

Փոփոխությունների մի հատված էլ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի թափուր տեղի համալրմանը: Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածը, որի փոփոխությամբ էլ նախատեսվեց 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունների դադարումը, հստակ չի սահմանում, թե դատարանում թափուր տեղերը համալրելուց հետո որքան ժամանակում պետք է դատարանի նախագահ ընտրվի: Պատգամավորները որոշել են ամրագրել, որ թափուր տեղերը համալրելուց հետո 10-օրյա ժամկետում պիտի նոր նախագահ ընտրվի: Իսկ թափուր տեղերի համալրման համար, ինչպես տեղեկացրել ենք, երկամսյա ժամկետ է սահմանված:

Այժմ նիստն ընդմիջվել է, որպեսզի առաջիկա 3 ժամվա ընթացքում պատգամավորները գրավոր առաջարկներով հանդես գան։ Այնուհետեւ տեղի կունենա հանձնաժողովի նիստ՝ մինչեւ 3 ժամ, ինչից հետո խորհրդարանը կքննարկի օրենքի այս նախագիծը երկրորդ ընթերցմամբ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…