ՃՏՊ Արթիկ քաղաքում. կան տուժածներ

Avtovtar Artikum. Kan tujacner

Դեկտեմբերի 27-ին, ժամը 01:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Ս., ծնված 1990 թ.) և «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Գևորգ Ա., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Նարինե Ս.-ն (ծնված 1986 թ.), հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, մյուս ուղևորները՝ Ռուզաննա (ծնված 2005 թ.) և Սիրեկան (ծնված 2011 թ.) Ա.-երը՝ «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց», իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հասմիկ Հ.-ն (ծնված 1990 թ.)՝ Արթիկի ԲԿ:

Բժիշկները վարորդի և Նարինե Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ռուզաննա և Սիրեկան Ա.-երինը՝ միջին ծանրության, իսկ Հասմիկ Հ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…