Մայակովսկի համայնքում շահագործման հանձնվեց մանկապարտեզի հիմնանորոգված երկհարկանի մասնաշենքը

Shahagorcman handznvec Mayakovskium mankapartez

Քիչ առաջ Մայակովսկի համայնքում շահագործման հանձնվեց շուրջ տասը տարի լքված համայնքի մանկապարտեզի երկհարկանի խմբային մեկ մասնաշենք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ  Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ մասնաշենքն ունի բոլոր պայմանները միանգամից երկու խումբ փոքրիկների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար: Ընդարձակ ննջասենյակներն ու խաղասենյակները շուտով կկահավորվեն ու արդեն կընդունեն առաջին փոքրիկ այցելուներին: Տարածքն ամբողջովին ջեռուցվում է:

«Մասնաշենքը հիմնանորոգվել է Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ:
Ծրագիրը մեր առաջարկությամբ ներառվել է Կառավարության ՝ «Համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման» ծրագրում և արդեն 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կհիմնանորոգվեն մանկապարտեզի մյուս մասնաշենքն ու խոհանոցային հատվածը:

Դա նշանակում է, որ արդեն ընթացիկ տարվա աշնանամուտին համայնքը կունենա ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզ:

Շնորհավորելով համայնքի ներկայացուցիչներին ու մանկապարտեզի անձնակազմին մասնաշենքի շահագործման առիթով՝ մասնավորապես նշեցի, որ մեր համայնքներում մանկապարտեզների գործունեությունը մենք շատ ենք կարևորում, մանկապարտեզը դա միայն մանուկների նախադպրոցական կրթությունն ու ժամանցն ապահովելու, մայրիկներին հոգսից ազատելու համար չէ, մանկապարտեզներն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի կարևոր առաքելություն ունեն. դրանք ոչ միայն սոցիալական, կրթական, դաստիարակչական, այլ նաև մշակութային կարևորություն ունեն, և եթե համայնքը ունի բարեկարգ մանկապարտեզ, ապա իր գլխավոր ու պարտադիր խնդիրներից մեկը կատարել է, ահա այդ մղումով էլ մենք 2019 թվականին մեկնարկեցինք միանգամից 10 մանկապարտեզների կառուցում և հիմնանորոգում:

Ընթացիկ տարում մենք ավարտին ենք հասցնելու այդ մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները ու ձեռնամուխ ենք լինելու արդեն մշակույթի տների, արվեստի դպրոցների և գրադարանների կառուցմանը»,-գրել է մարզպետը՝ հրապարակելով լուսանկարներ:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…