Վրաերթ Արշակունյաց պողոտայում

Vraert Arshakunyac poghotayum

Հունվարի 14-ին, ժամը 10:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Արթուր Հ., ծնված 1996 թ.) վրաերթի է ենթարկել Գագիկ Խ.-ին (ծնված 2014 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Գագիկ Խ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Related Posts

Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է Հռոմի պապի մատուցմամբ սուրբ պատարագին

Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։ Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամ Ա…

Ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին․ Գալյան

Այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Համաներում դեռ չի ակնկալվում։ Դա չի…