Թուրքական լիրան վերջին 6 ամսվա ամենացածր փոխարժեքն է սահմանել դոլարի նկատմամբ

Lirai tatanum

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել իր դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։

Արժևորման միտում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տնտեսության մեջ նոր հեղափոխություն» հայտարարությունից, ինչպես նաև կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու մասին հայտարարությունից հետո։ Lիրայի դիրքերը վերջին մեկ շաբաթում բարելավվել են:

2020թ. նոյեմբերին 1 դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր,  այս շաբաթ սահմանվել է վերջին 6 ամսվա ամենացածր փոխարժեքը՝ 6.9979:

Թուրքիայի կենտրոնական բանկը նոր դրամական քաղաքականության ֆոնին նախատեսում է  2023թ. 1 դոլարի նկատմամբ սահմանվող փոխարժեքը հասցնել  5 լիրայի: 

Աղբյուր`    ensonhaber.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…