Թուրք նախկին ռազմածովայինները հանդես են եկել սկանդալային հայտարարությամբ

razmacovayinner

Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու համար:

«Անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Մոնտրոյի կոնվենցիան Ստամբուլի ջրանցքի թեմայի շրջանակներում դարձել է քննարկման առարկա։ Մտահոգիչ է մասնավորապես այն, որ քննարկվում է անգամ միջազգային պայմանագրերը չեղարկելու իրավասության հարցը»,- ասված է ծովակալների հայտարարության մեջ:

Ծովակալները կոնվենցիան անվանել են «դիվանագիտական խոշոր հաղթանակ, որով ավարտվել է Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923թ. սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը, և հայտարարել են, որ թուրքական նեղուցները «աշխարհում ամենակարևոր ծովային ուղիներից են»: Զինվորականների խոսքով՝ կոնվենցիան Թուրքիային թույլ էր տվել չեզոք մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և ընդանուր առմամբ խաղաղություն ապահովել Սև ծովում:

Պաշտոնաթող զինվորականներն անդրադարձել են նաև բանակի իսլամացման գործոնին:

«Թուրքիայի զինված ուժերը (TAF) և մեր նավատորմը դիտմամբ հարձակման են ենթարկվել գյուլենական շարժման ներկայացուցիչների կողմից, և այդ դավաճանական դավադրության պատճառով շատ արժեքավոր կադրեր ենք կորցրել»,- նշել  են ծովակալները:

«Այս դեպքերից քաղված ամենակարևոր դասն այն է, որ TAF-ը պետք է մանրակրկիտ պաշտպանի սահմանադրության անփոփոխ հիմնարար արժեքները»,- ասել են ծովակալները՝ նկատի ունենալով սահմանադրության այն հոդվածը, որով Թուրքիան սահմանվում է որպես աշխարհիկ, ժողովրդավարական պետություն՝ օրենքի գերակայությամբ:

Այս համատեղ հռչակագրից հետո ծովակալների նկատմամբ հետաքննություն է սկսվել, որի շրջանակում ձերբակալել են 10 հոգու:

Նշենք, որ Մոնտրոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):

Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…