Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Nissan Tiida-ն ու Scania-ն. կան վիրավորներ.

Vtar

Երեկ՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Բաղաբերդ թաղամասում բախվել են Կապանի բնակիչ, 33-ամյա Արսեն Ստեփանյանի իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան և Չարենցավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած  Scania մակնիշի բեռնատարը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել է  «Կապան» բժշկական կենտրոն: Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է  տեղափոխվել Կապանի բնակիչ, 11-ամյա Հայկ Ստեփանյանը:  Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…