Ռուսաստանը հետաքրքրված է արտասահմանյան աշխատուժով. Պուտին

Ռուսաստանը հետաքրքրված է արտասահմանյան աշխատուժով, բայց դա պետք է լինի անհրաժեշտ աշխատուժ, Տաջիկստան կատարած այցից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ТАСС-ը։

«Ռուսաստանը, իհարկե, հետաքրքրված է աշխատուժով, բայց միևնույն ժամանակ մենք հետաքրքրված ենք, որ այն լինի մեզ անհրաժեշտ աշխատուժ։ Հետո էլ, մենք ուզում ենք, որ մարդիկ իրենք էլ ապրեն մարդկային պայմաններում և հետևեն մեր օրենքներին ու կանոնակարգերին, ես միշտ սա եմ ասում, և լինեն օրինապահ քաղաքացիներ։ Ի դեպ, սա առաջին հերթին վերաբերում է լեզվին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը միաժամանակ նշել է, որ ներգաղթի ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, ինչպես նշում են հենց իրենք՝ Ռուսաստանի քաղաքացիները։ «Այնուամենայնիվ, այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մեզ մատնանշում են այդ խնդիրները։ Եվ մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր երկրի քաղաքացիների մասին»,- ասել է ՌԴ նախագահը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…