Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել առողջության համապարփակ ապահովագրական համակարգի մասին

2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան ամսական 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում։
«Փաթեթի արժեքը տարեկան՝ 129.600 դրամ:
Վճարման ձևը՝ ամսական:
2026 թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը․
ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա՝
  • 5500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:
  • 2026 թ. ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ հետ ստանալ ամսական 6000 դրամ:
բ) 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա՝
  • 7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:
  • 2027 թ. ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ հետ ստանալ ամսական 4000 դրամ:
Այսինքն՝ մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը:
գ) 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա՝
  • 2027 թ. ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ հետ ստանալ 4000 դրամ»,- նշված է գրառման մեջ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…