Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ անհանգստանալու առիթ չկա: 79-ամյա Նազարբաևը շարունակում է աշխատել մեկուսացված:
