«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի Արամ Ա.-ն, որը հուլիսի 23-ից…

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու…

Մարտի 1-ի գործով տուժած անձանց փաստաբանները հայտարարում են դատաքննության շատ վատ ընթացքի մասին

Մարտի 1-ի գործով տուժած անձանց փաստաբանները հայտարարում են դատաքննության շատ վատ ընթացքի մասին: Որոշում է կայացվել այլևս չմասնակցել դատական նիստերին։ Factor.am

«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարում տեղի ունեցած ծեծկռտուքից տեսանյութ է հրապարակել

Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։…

Ուլյանովսկում դիմակ հագած հաճախորդուհին դանակով ներխուժել է սուպերմարկետ և հարձակվել վաճառողուհու վրա. Տեսանյութ

 Ուլյանովսկում դիմակ հագած հաճախորդուհին դանակով ներխուժել է սուպերմարկետ և հարձակվել վաճառողուհու վրա: Մեկ այլ վաճառողուհի և պահակը օգնության են հասել, հազիվ քարշ տալով հարձակվողին կարողացել են դանակը խլել նրանից, բայց…

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել

 Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել են…

Պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները․ Հրանտ Սարկիսով

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում տեղեկացնում է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։ Գրառումը՝ ստորև․ «Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ……

Այդ մարդիկ կորցնելու շատ բան ունեն և հայտնվելու են ճաղավանդակների հետևում․ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ (տեսանյութ)

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի վերահսկողության տակ գտնված մոտ 40 գույքի գործարքների վերաբերյալ գլխավոր դատախազությունը քննություն է կատարում։ Կոմիտեի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նարեկ Բաբայանը «Ա1+»-ի հետ զրույցում…

Time Square-ում ԱՄՆ քաղաքացին վրաերթի է ենթարկել Black Lives Matter բողոքի ակցիայի մասնակիցներին. Տեսանյութ

Time Square-ում ԱՄՆ քաղաքացին վրաերթի է ենթարկել Black Lives Matter բողոքի ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանությունում հայտարարել են, որ մեքենայի ղեկին Դոնալդ Թրամփի աջակից է եղել, որը վերադառնալիս է եղել Թրամփին աջակցող…

Ապօրինի ճանապարհով իրականացված ներկրումների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 50 մլն ՀՀ դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի`…

Page 102 of 154
1 101 102 103 154